Փարիզում կայացած համերգը ‘Հայաստանի խաղաղության համար

  • by Western Armenia, 08 Փետրվարի, 2023 in Մշակույթ
258 դիտում

2023 թվականի փետրվարի 1-ին Փարիզում տեղի ունեցավ Հայկական լեգեոնի 

104-րդ տարելիցին նվիրված «Մեկ ազգ, Մեկ մշակույթ» միջոցառումը՝

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի,Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում, Արևմտյան Հյաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և ներկայացրեց, թե ինչ նշանակություն է ունեցել Հայկական լեգեոնը ՝ Հայ և ֆրանսիացի ժողովուրդների պատմության մեջ։

Արևելյան լեգեոնը, հայերից կազմված ֆրանսիական բանակի զորք էր, որը

կազմավորվել էր 1916 թվականին ֆրանսիաի Նախագահ Ռայմոնդ Պուանկարե և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև կնքած համաձայնագրի հիման վրա։ Լեգեոնը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական զորքերի դեմ մղված պատերազմական գործողություններին։ Հայկական լեգիոնը ֆրանսիական զորքերի հետ պետք է մասնակցեին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիական, պաղեստինյան, լիբանանյան և  Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց ֆրանսիական խոստանում էր Կիլիկիայի բնիկ հայերին պատերազմից հետո ինքնավարությունից մինչև անկախություն շնորհել։

Կիլիկիայի ազատագրումից հետո 1919 թվականի փետրվարի 1-ին Արևելյան լեգեոնը բաժանվեց երկու լեգեոնի՝ հայկական և սիրիական, ուստի այսօր նշում ենք Հայկական լեգեոնի 104-տարելիցը։ Հետաքրքրական է, որ տարագիր հայության որոշ քաղաքական ուժեր իրենց լոբինգի միջոցով փորձել են խոչընդոտել այս միջոցառմանը։ Սակայն Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի հովանու ներքո միջոցառումը տեղի է ունեցել։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հեռուստակամուրջ ՝ Փարիզ-Արցախ-Երեւան-Մուշ, որի ընթացքում մեր հայրենակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և նշել նման միջոցառումների կարևորությունը։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև համերգ, որի ընթացքում հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի

անկրկնելի մեկնաբանություններ, համշենական «Սարի աղջիկ», «Կազ-կազի» և «Համշենական սրապար» ժողովրդական ստեղծագործությունները, «Ջավախքի շորորը», «Սանդի երգերը» եւ այլն:Ներկաներն ունկնդրել են Հայերի ցեղասպանության Զոհերի խորհրդանիշներից մեկը հանդիսացող «Դլե յաման» ստեղծագործությունը։ Այս միջոցառումը հերթական մեծ ներդրումն էր Արևմտյան Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության մեջ: