Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Արցախի մասին պատմող «Նամակներ դրախտից» գրքի

  • by WesternArmenia, 03 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
140 դիտում

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտից» հայերեն-ֆրանսերեն երկլեզու էպիստոլյար ժողովածուին։ Գիրքը համատեղ հեղինակել են արցախցի բանաստեղծ և գրող Հերմինե Ավագյանը և փիլիսոփա, «Արևելքի քրիստոնյաները France Culture-ում» հաղորդաշարի պրոդյուսեր Ուլիս Մանժեսը։ Այն 2026 թվականին հրատարակել է Newmag-ը։ La Guilde-ի և Արցախի աջակցության ասոցիացիայի համատեղ կազմակերպած միջոցառումը, որը կրում էր «Արցախը՝ իմ հայրենիք» խորագիրը, համախմբել է քաղաքական, մտավորական և գրական շրջանակների ներկայացուցիչների։ Երեկոյի ընթացքում անդրադարձ է կատարվել հայրենիքի, հիշողության, կորստի և վերադարձի թեմաներին։ Հերմինե Ավագյանը նամակների միջոցով պատմում է իր կյանքի, Արցախի և Աշա՛ն գյուղի մասին։ Գրականությունը նրա համար դառնում է հայրենիք վերադառնալու միջոց, երբ ֆիզիկական վերադարձն այլևս հնարավոր չէ։