Փլուզման եզրին գտնվող Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անտեսված է Թուրքական իշխանությունների կողմից

  • by Western Armenia, 08 Հուլիսի, 2023 in Մշակույթ
78 դիտում

Բռնազավթված Արեվմտյան Հայաստանի Կեսարիա նահանգի Թոմարզա շրջանում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս  հայկական եկեղեցին փլուզման եզրին է։ Մասնավորապես եկեղեցու տանիքին նկատելի են ճաքեր և կոտրված հատվածներ, իսկ եկեղեցու սյան և ստորին հատվածներում՝ ծեփածածկերի պոկված մասեր: Թոմարզայի բնակիչներից մեկը, խոսելով եկեղեցու մասին, նշել է. «Եկեղեցին որը մի ժամանակ ծառայել է որպես պահեստ, ապա նաև որպես կինոթատրոն, այժմ լքված է: Մեր ամենամեծ  ցանկությունն այն է, որ իր տապանագիրը կորցրած եկեղեցին վերականգնվի, ապա նաև գրավիչ դառնա տուրիզմի համար: Ժամանակաշրջանն արտացոլող որմնանկարների հետքերը պահպանված են պատերի վրա: Աղավնիների բույնի վերածված եկեղեցին անտարբերության մատնվելու և անտեսվելու պատճառով ամեն վայրկյան կանգնած է փլուզման վտանգի առաջ»: 

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1837-ին, իսկ մինչև լքվելը որպես պահեստ, ապա կինոթատրոն օգտագործվել է 1915-ի Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունից հետո: Թուրքերն ու քրդերը տեղաբնակ հայերի քաջության համար Թոմարզան անվանում էին «Քյուչուկ Զեյթուն», այսինքն՝ Փոքր Զեյթուն։ Թոմարզայի հայկական մշակութային հետքերը մինչ օրս էլ տեսանելի են թե՛ քաղաքում, թե՛ քաղաքի մերձակայքում։