Քարդիֆում կայացել է Կոմիտասի ծննդյան 155-ամյակին նվիրված համերգ-ցուցահանդեսներ

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2024 in Մշակույթ
26 դիտում

Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիան Ուելսի մայրաքաղաքի Սուրբ Գերման եկեղեցում առաջին անգամ ներկայացրել է լայնածավալ համերգ-ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին: 

Երաժիշտները և հանդիսատեսներն այցելել Քարդիֆում գտնվող հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ, նաեւ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել։  Այն տեղադրվել է Խաղաղության տաճարի պարտեզում 2007 թվականին։

Իսկ ցուցահանդեսում ներկայացված են եղել 18-ից 19-րդ դարի Օսմանյան կայսրության տարածքում հայ ոսկերիչների ձեռքով պատրաստված արծաթյա զարդեր, արվեստի յուրահատուկ նմուշներ։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացրել Կոմիտասի ձեռագրերը, ձայնագրությունները և գրքերը։