Քարի, մետաղի եւ կտավի միջոցով մարդասիրության քարոզչի՝ Երվանդ Քոչարի 125-ամյակը կմեկնարկի «Քոչար ֆեստ» ծրագրով

  • by Western Armenia, 22 Հունիսի, 2024 in Մշակույթ
35 դիտում

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:

Նախատեսված են բազում ծրագրեր, որոնք ներառում են ֆիլմերի դիտումներ, ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, հեռուստատեսային ֆիլմաշար Երվանդ Քոչարի մասին, հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ նրա ժառանգության վերաբերյալ, գովազդային արշավներ, միջոցառումներ միջազգային հարթակներում և այլն:  

Հոբելյանական միջոցառումների օրակարգը մեկնարկելու է «Քոչար ֆեստ» ծրագրով:

Տեղի կունենա նաև Կենտրոնական բանկի թողարկած ոսկեդրամի շնորհանդեսը: