Ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը պարգևատրվել է նոր ոսկե մեդալով

  • by Western Armenia, 08 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
77 դիտում

Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը բարեգործական գործունեության համար պարգևատրվել է նոր ոսկե մեդալով: Նրան պարգևատրել է ֆրանսիական հեղինակավոր հաստատության «La Ligue Universelle Du Bien Public» հաստատությունը, որը հիմնադրվել է 1946 թվականին։ 

Այն պարգևատրում է հանրային գործունեություն իրականացնող եզակի մարդկանց և անհատականությունների համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլք: 

Սա Ռուբեն Էլբակյանին շնորհված երկրորդ ոսկե մեդալն է իր բարեգործական մենահամերգների համար: Առաջինը նրան շնորհվել է 2021 թվականին Ֆրանսիայի Սենատում՝ «Grand Prix Humanitaire de France»-ի կողմից։

Նա նաև 2011 թվականին Մոնակոյում Նապոլեոնի համաշխարհային համայնքի կողմից նապոլեոնյան հիշողության զինվորական շքանշանի ասպետ է ճանաչվել և հեղինակավոր «Journal Luxury» ամսագրի կողմից դասվել է աշխարհի 57 հայտնի հայերի շարքում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միշել Լեգրանի կողքին: Ռուբեն Էլբակյանին միջազգային մամուլը մկրտել Է «ոսկե ձայն», «օրհնյալ ձայն»  բնորոշումներով: 

Իր շնորհակալական խոսքում արտիստը բոլորի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի ներկա իրականության վրա՝ ցանկություն հայտնելով բարեգործական համերգով ելույթ ունենալ Երևանում՝ փորձելով աջակցել Արցախից բռնի տեղահանվածներին: