Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի համալսարանում տեղի կունենա ռեժիսոր Աշոտ Պողոսյանի «Սյունիք․ Հայաստանի վերջին սահմանը» («Syunik: The Last Border of Armenia») վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։
Միջոցառումը կազմակերպում է Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղի Հայագիտական ծրագիրը։ Ցուցադրությանը ներկա կլինի նաև ֆիլմի ռեժիսորը։
Միջոցառումը կմեկնարկի երեկոյան ժամը 7-ին՝ համալսարանի «Կրոս» շենքի 101 սրահում։ Մուտքն ազատ է։
