

Ջավախքի Թախչա գյուղում գյուղի օրվա տոնակատարության ընթացքում կրկին կենդանացավ հայկական լարախաղացության հնագույն ավանդույթը։ Ութսունամյա փահլևան Վլադիմիր Հակոբյանը՝ Արեւմտեան Հայաստանի վերջին հայտնի լարախաղացներից մեկը, զուռնա-դհոլի հնչյունների ներքո քայլեց գետնից բարձր ձգված պարանով՝ արժանանալով ներկաների ջերմ ընդունելությանը։
Վարպետը, որն ավելի քան յոթ տասնամյակ հավատարիմ է մնացել իր արվեստին, ընդգծեց հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Նա նաև պատմեց իր կյանքի ուղու, մեծ ընտանիքի և ստեղծագործական գործունեության մասին։
Հայկական լարախաղացությունը դարերի պատմություն ունեցող ժողովրդական արվեստ է, որի արմատները հասնում են նախաքրիստոնեական ժամանակներին։ Այսօր Վլադիմիր Հակոբյանը շարունակում է պահպանել և փոխանցել այդ բացառիկ ավանդույթը՝ հիշեցնելով, որ այն հայ ժողովրդի մշակութային ինքնության կարևոր բաղադրիչներից է։
