Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 16 Հունիսի, 2023 in Ժառանգություն
76 դիտում

Western Armenia tv-ին շարունակում է ուսումնասիրել ՝  Հայկական զարդերը և դրանց նշանակությունը։ Այս նախագիծը չափազանց կարեւոր առաքելություն ունի։ Մեր հետազոտության արդյունքում հասկացանք, որ ժամանակակից ոսկերչության եւ արծաթագործության մեջ նույնպես հանդիպում են հայկական ավանդական մտածողությամբ պատրաստված զարդեր:Ուշագրավ են ոչ միայն վերջին հարյուրամյակների, այլեւ հնագիտական  պեղումների միջոցով հայտնաբերված չափազանց յուրահատուկ եւ արտակարգ ճաշակով կատարված հնագույն զարդերը: Այսօր անհրաժեշտություն կա համակարգել եւ մեկտեղել բոլոր այն զարդերը, որոնք ծագել են Հայկական լեռնաշխարհի վաղագույն մշակույթներում` ցույց տալով դրանց իմաստաբանությունը, ավանդույթների անընդհատականությունը եւ  շարունակականությունը: Բոլոր ժամանակաշրջանների զարդերն ընդօրինակելու կամ նրանց հիման վրա նոր տարբերակներ ստեղծելու շնորհիվ շլացուցիչ արդյունքների կարելի է հասնել ժամանակակից ոսկերչության ոլորտում։