ՀՀ կառավարության որոշմամբ Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն։ Բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի նվիրաբերած անշարժ գույքն ու գորգերի անձնական հավաքածուն կփոխանցվեն պետությանը՝ գորգերի թանգարան հիմնելու նպատակով։
Նախաձեռնությունը նպատակ ունի պահպանել և հանրահռչակել հայկական գորգագործության հարուստ մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով նոր մշակութային ու զբոսաշրջային կենտրոն Գառնիում։
