Երկու համերգ Պրահայում՝ Կոմիտասից մինչեւ Ազնավուր

  • by Editbeglari, 06 Օգոստոսի, 2026 in Լուրեր
89 դիտում

Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված երաժշտական երեկո։ Հայաստանից ժամանած երգիչ Հայկ Պետրոսյանը ներկայացրեց մեծ երգահանի ժառանգության ժողովրդական ակունքները՝ կատարելով և պատմելով Կոմիտասի ստեղծագործությունների մասին։

Երեկոյի ընթացքում հնչեցին Կոմիտասի հոգևոր ստեղծագործությունները՝ Հայկ Սրկ. Ութիջյանի, Անուշ Բադալյանի և Բարսեղ վրդ. Փիլավչյանի կատարմամբ։ Միջոցառումը եզրափակվեց համատեղ կատարումով՝ «Կանչե, կռունկ, կանչե» ժողովրդական երգով։

Նույն օրը Պրահայի Ռադեկ Բրզոբոհատիի թատրոնում կայացավ նաև հայկական երգարվեստի համերգ, որտեղ ելույթ ունեցան հայ երաժիշտներ ու երգիչներ՝ ներկայացնելով ժողովրդական, դասական և հեղինակային ստեղծագործություններ։

Հայկական երաժշտության այս երեկոները դարձան մշակութային կամուրջ՝ Պրահայի հայ համայնքին փոխանցելով Կոմիտասի և հայկական երգարվեստի հարուստ ժառանգությունը։