Լոնդոնում կներկայացվի արևմտահայերեն ֆիլմերի հատուկ ծրագիր

  • by Editbeglari, 03 Օգոստոսի, 2026 in Լուրեր
85 դիտում

Լոնդոնի Հայկական կինոյի փառատոնի շրջանակում դեկտեմբերի 3–6-ը առաջին անգամ կներկայացվի արևմտահայերենին նվիրված «Կտոր մը երիզ» հատուկ ծրագիրը։ Կազմակերպիչները հրավիրում են 2021–2026 թվականներին ստեղծված արևմտահայերեն կամ արևմտահայերենին նվիրված ֆիլմերի հեղինակներին մասնակցելու փառատոնին։ Նախաձեռնության նպատակն է խթանել արևմտահայերենի կիրառությունն ու տեսանելիությունը կինոարվեստում, ինչպես նաև ներկայացնել ժամանակակից արևմտահայ ստեղծագործական դաշտը միջազգային հանդիսատեսին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 1-ն է։