«Հայերն Ամերիկայում. 400-ամյա ժառանգության հետքերով» գրքի շնորհանդեսը Վիեննայում

  • by Western Armenia, 04 Մայիսի, 2023 in Մշակույթ
152 դիտում

Վիեննայի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից մշակութային կենտրոնի սրահում տեղի է ունեցել «Հայերն Ամերիկայում. 400-ամյա ժառանգության հետքերով» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակ, պատմաբան, Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, դոկտոր Հայկ Դեմոյանը հանդես է եկել դասախոսությամբ։

Բանախոսը նշել է, որ գիրքը ձոնել է 1618 թվականին առաջինը Ամերիկայի Վիրջինիա նահանգը ոտք դրած հայազգի Մարտինին։

Հարուստ արխիվային փաստաթղթերին կից գրքում տեղ են գտել նաեւ մոտ 2200 լուսանկարներ, որոնք տեսապատկերների ձեւով ներկայացվեցին նաեւ դասախոսության ընթացքում։ Հայկ Դեմոյանն անդրադարձավ ամերիկահայության պատմությանը՝ 1618-1990թթ., հիմնականում ցեղասպանությունից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում հաստատված հայերին եւ նրանց թողած հսկայական ժառանգությանն ու ներդրմանը իրենց նոր հայրենիքում։

Հեղինակը նշեց, որ կատարված աշխատանքն ամերիկահայոց պատմությունը պատկերազարդ ներկայացնելու առաջին փորձն է, եւ լուսանկարների մեծ մասը տպագրվել է առաջին անգամ։