Ներքին Գետաշեն գյուղի դամբարանադաշտից հայտնաբերված հնամենի առարկաների մաքրումն ու վերականգնումը շարունակվում է

  • by Western Armenia, 16 Փետրվարի, 2023 in Մշակույթ
96 դիտում

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի դամբարանադաշտից գտնված կավե ամանը մաքրվել և վերականգնվել է: Կավե ամանը գյուղի տարածքում  գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված 500 գտածոներից միայն մեկն է։ Դրանց թվում են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:

Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. VII դ.: Պեղված նյութերում հանդիպում ենթռեղք-վանաձորյան   (միջին բրոնզեդարյան)  ( մ.թ.ա. 2200 - 1600) հնագիտական մշակույթ, սևան-արցախյան, լճաշեն-մեծամորյան և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր: Նյութերը պահվում են  ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում: