Պոլսահայ միության կենտրոնում անցկացվել է ընտանեկան երեկո

  • by Editbeglari, 27 Օգոստոսի, 2026 in Լուրեր
71 դիտում

Օգոստոսի 20-ին Պոլսահայ միության մշակութային և տիկնանց հանձնախմբերի նախաձեռնությամբ անցկացվել է ավանդական ընտանեկան երեկո։

Միջոցառման թեման խնձորն էր։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին խնձորի խորհրդանշական նշանակությունն ու դրա հետ կապված հետաքրքիր մտքեր՝ զուգահեռներ անցկացնելով անցյալի և մերօրյա կյանքի միջև։

Հյուրերը վայելեցին տիկնանց հանձնախմբի պատրաստած ավանդական ուտեստներն ու աղանդերը, իսկ երեկոն շարունակվեց խաղերով և ժամանցային ծրագրով։ Միջոցառումը համախմբեց համայնքի անդամներին՝ ստեղծելով ջերմ ու ընկերական մթնոլորտ։