Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը՝ Կոստանդնուպոլսի բեմում

  • by Western Armenia, 29 Ապրիլի, 2023 in Մշակույթ
172 դիտում

Կոնստանդնուպոլսի հայկական «Հանկարծ» անկախ թատերախումբը ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»  պիեսի պրեմիերան։ Ներկայացումն առաջին անգամ հանդիպեց հանդիսատեսին ապրիլի 28-ին՝ «Moda Sahnesi» սրահի բեմահարթակում:

Այս տարի թատերախումբը նշում է իր հինգերորդ տարեդարձը:

Պիեսի հաջորդ ցուցադրությունները տեղի կունենան մայիսի 7-ին, 13-ին, 15-ին և 24-ին՝ տարբեր թատրոնների բեմահարթակներում։

«Իմ սիրտը լեռներում է» ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Դիանա Չիլինգարյանը, Անդրանիկ Բաքըրջյանը, Արթուն Գեբենլիօղլուն, Բարեդ Չիլը, Տիգրան Փեշտեմալջըգիլը, Միրանդա Շահինօղլուն, Կարինե Մարալ Չիզմեջյանը, Լարա Նարինը, Նիշան Շիրինյանը, Սեւադա Խաչիկ Դեմիրջին  և Եղյա Աքգյունը։