
10-ամյա դաշնակահար Տիգրան Ղազարյանը վերջին ամիսներին միջազգային երեք հեղինակավոր մրցույթներում արժանացել է բարձրագույն պարգևների՝ իր տարիքային խմբում նվաճելով մեկ պլատինե և երկու առաջին կարգի մրցանակ։
Երաժշտությամբ զբաղվելով դեռևս չորս տարեկանից՝ Տիգրանը վաղ տարիքից աչքի է ընկել բացառիկ երաժշտական ունակություններով, այդ թվում՝ բացարձակ լսողությամբ և տպավորիչ հիշողությամբ։
Հաղթանակների շնորհիվ երիտասարդ դաշնակահարը հրավեր է ստացել մասնակցելու Իտալիայում անցկացվելիք «Mimas» երաժշտական փառատոնին և գալա համերգին։ Բացի այդ, նա առաջին կարգի մրցանակի է արժանացել նաև հեղինակավոր «Nouvelles Etoiles» միջազգային մրցույթում՝ ստանալով համերգային ծրագրում ելույթ ունենալու հնարավորություն։
Այս օրերին Տիգրան Ղազարյանը շարունակում է ինտենսիվ պատրաստվել Իտալիայում նախատեսված համերգներին՝ արժանապատվորեն ներկայացնելով հայկական դաշնամուրային արվեստը միջազգային բեմերում։
