9-րդ դարին թվագրվող տարաների խումբը՝ միջնադարյան Հայաստանում ալքիմիայի զարգացման ապացույց

  • by Western Armenia, 02 Մայիսի, 2024 in Մշակույթ
26 դիտում

9-րդ դարին  թվագրվող և ալքիմիային վերաբերող տարաների խումբը հայտնաբերվել է Դվինի տարածքում՝ տարբեր տարիներին արված պեղումների արդյունքում։ Այն ցույց է տալիս, որ միջնադարյան Հայաստանում ալքիմիայի զարգացումը հնարավորություն է տվել մասնագետներին բյուրեղացնել և ստանալ քիմիական տարբեր նյութեր:

Միջնադարյան Հայաստանում ալքիմիան հնարավորություն էր տալիս մասնագետներին բյուրեղացնել, գոլորշիացնել, նստեցնել և ստանալ տարբեր քիմիական նյութեր:

Հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ալքիմիային վերաբերվող  բազմաթիվ առարկաներ, որոնց մասին նկարագրություններ կան  միջնադարյան բազմաթիվ  ձեռագրերում:

Միջնադարյան Հայաստանում ավելի լայն տարածում  են ունեցել ավելի փոքր չափի անոթները, որոնց կիրառության հետ կապված կան մի քանի մոտեցումներ։ Առաջինը՝ դրանք  նեղ բերաններով անոթների, սրվակներ մեջ տարբեր նյութերի լցնելն է, երկրորդը՝ արդեն զանազան առարկաներից նյութեր քաշելն է. օրինակ՝ բժշկության մեջ դրանք  օգտագործել են երակից արյուն վերցնելու համար: