Դիարբեքիրում բախումների հետևանքով վնասվել են պատմամշակութային կոթողները, այդ թվում՝ հայկական 2 եկեղեցի

  • by Éditeur, 07 Հոկտեմբերի, 2015 in Մշակույթ
357 դիտում
Դիարբեքիր քաղաքի պատմական պարիսպները, ինչպես նաև երկու եկեղեցիներն ու մի մզկիթը վնասվել են կենտրոնական Սուր շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով, տեղեկացնում է Hurriyet թերթի կայքը։ Ի դեպ, պատմական պարիսպները վերջերս էին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Վնասվել են Բյուզանդական ժամանակաշրջանի պարիսպները, որոնք շրջապատում են Սուր շրջանը, հայկական Սուրբ Կիրակոս ու Հայ կաթոլիկ եկեղեցիները, ինչպես նաև Քուրշունլու մզկիթը։ «Մշակութային արժեքները մարդկության ժառանգությունն են և պետք է ապագային փոխանցվեն: Այո, նախ մարդկային կյանքերն են, դրանից կարևոր բան չկա: Սակայն դրանից բացի մշակութային հարստություններն էլ որպես ինքնության մաս չափազանց կարևոր են: Մարդու շրջապատն ու բնությունը նրա գոյության մասն են: Եթե դրանք մեռնեն, մարդն էլ կմեռնի»,- ասել է Մշակութային ժառանգության ու զբոսաշրջության վարչության ղեկավար Նևին Սոյուքայան։ Սոյուքայան նշել է, որ Սուրբ Կիրակոս, Հայ կաթոլիկ եկեղեցիների, Քուրշունլու մզկիթի ու պարսպին հասցված վնասները հաշվառվել են: Նա Թուրքիայի կառավարության պատկան մարմիններին կոչ է արել պահպանել դրանք։   [caption id="attachment_3045" align="alignnone" width="1772"]DIYARBAKIR SUR ILCESINDEKI CATISMALARDAN SUR ILCE MERKEZINDE BULUNAN TARIHI YAPILARDA ZARAR GORMUS. KURSUNLU CAMIINDE ONLARCA MERMI IZI BULUNUYOR. FOTO:DHA DIYARBAKIR SUR ILCESINDEKI CATISMALARDAN SUR ILCE MERKEZINDE BULUNAN TARIHI YAPILARDA ZARAR GORMUS. KURSUNLU CAMIINDE ONLARCA MERMI IZI BULUNUYOR. FOTO:DHA[/caption] [caption id="attachment_3046" align="alignnone" width="1772"]DIYARBAKIR SUR ILCESINDEKI CATISMALARDAN SUR ILCE MERKEZINDE BULUNAN TARIHI YAPILARDA ZARAR GORMUS. KURSUNLU CAMIINDE ONLARCA MERMI IZI BULUNUYOR. FOTO:DHA DIYARBAKIR SUR ILCESINDEKI CATISMALARDAN SUR ILCE MERKEZINDE BULUNAN TARIHI YAPILARDA ZARAR GORMUS. KURSUNLU CAMIINDE ONLARCA MERMI IZI BULUNUYOR. FOTO:DHA[/caption]   http://www.tert.am/am/news/2015/10/07/diyarbekir/1809482