Հայերի Ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ խաչքար կանգնեցվեց Էխտիլա Գյուղում

  • by Éditeur, 22 Ապրիլի, 2015 in Մշակույթ
634 դիտում
[gallery link="none" size="medium" ids="1133,1134,1135"] 19 ապրիլ 2015թվական,  Ջավախք, Ախալքալաք գյուղ  Էխտիլա։ Կանգնեցվեց խաչքար ի հիշատակ Հայերի ցեղասպանության նահատակների: Էխտիլա գյուղի բնակիչները հավաքվել էին իրենց խոնարհումը բերելու 1915 թվականի  մեկ ու կես միլյոնից ավել հայ նահատակների հիշատակին: Հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանգնեցված խաչքարն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ  Սալբիյանի և մասնակցությամբ Էխտիլա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի: Օրը պատմական էր և նշանակալից  գյուղի համար: Հայոց Մեծ ողբերգությունից ուղիղ մեկ դար հետո  Ջավախքի Էխտիլա  գյուղում վեր բարձրացավ հոյակերտ մի խաչքար: Այն կանգնեցվեց բարերարությամբ՝ Դեմուրճյան եղբայրների: Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում կարևորեց Դեմուրճյան եղբայրների ազգանվեր գործնեությունը, նշելով. «Այս խաչքարը գյուղի բարձունքից հսկելու է բոլորիս: Ինքնանպատակ չէ, որ հենց 100-րդ տարելիցի նախաշեմին է այն կանգնեցվում գյուղում»: Խաչքարի բացման նվիրական արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստան և Վրաստան աշխարհից, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ և այլոք:   Աղվան Տոնականյան - Ջավախք մեդիա կայքից