Հրատարակվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից Ստամբուլում կազմակերպված` իսլամացած հայերի խորհրդաժողովի զեկուցումներն ընդգրկող ժողովածուն

  • by Éditeur, 04 Օգոստոսի, 2015 in Մշակույթ
307 դիտում
2013 թ. նոյեմբերի 2-4-ը «Հրանտ Դինք» հիմնադրամի` Բողազիչի համալսարանի Պատմության բաժնի և “MalatyaHAYDer” կազմակերպության հետ համատեղ կազմակերպած` իսլամացած հայերի խորհրդաժողովի զեկուցումներն ընդգրկող գիրքը տպագրվել է «Հրանտ Դինք» հրատարակչության կողմից: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթը: Գրքի խմբագիրն է Ալթուղ Յըլմազը: Ժողովածուում ընդգրկված են խորհրդաժողովին ներկայացված 30 զեկուցումները, ինչպես նաև` նիստավարների բացման ելույթներն ու Ֆեթհիյե Չեթինի, Նեբահաթ Աքքոչի և Սիբել Ասնայի անհատական պատմությունները: Գրքում ներկայացված է նաև գրականության ցանկ, որում ներառված են սույն թեմայի շուրջ կատարված հիմնական ուսումնասիրությունները:   http://akunq.net/am/?p=45935