Շվեյցարիայի թեմի Սբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը նոր կազմ է ձևավորել

  • by Éditeur, 30 Հունիսի, 2015 in Մշակույթ
386 դիտում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակնօրյա պատարագից հետո հունիսի 21­ին Ժնև և Լեման շրջանի Սուրբ Հակոբ Հայ Առաքելական եկեղեցում տեղի է ունեցել եկեղեցու տարեկան ընդհանուր ժողովը, որի հիմնական նպատակը ծխական խորհրդի ընտրությունն էր և նախորդող շրջանի խորհրդի գործունեության հաշվետվության քննումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, չնայած նախկինում եկեղեցու կառավարման շուրջ Շվեյցարիայի հայկական համայնքում տարաձայնություններ էին առաջացել, վերջին երեք տարիների ընթացքում ծխական խորհուրդը բավական լուրջ աշխատանք էր տարել դրանք հարթելու և համայնքի ու եկեղեցու աշխատանքները բնականոն ընթացքի վերադարձնելու, համայնքը եկեղեցու շուրջ վերամիավորելու ուղղությամբ: Այս գործում քիչ չէ նաև մեկ ու կես տարի առաջ Շվեյցարիայի Թեմի Առաջնորդական Տեղապահ նշանակված Վարդապետ Գուսան Ալջանյանի դերակատարությունը: Մի քանի հաջող ձեռնարկներ կազմակերպելու, ծխի անդամներից անդամավճարներ ու դրամաշնորհներ ներգրավելու միջոցով խորհուրդը բարելավել է նաև եկեղեցու տնտեսական վիճակը` հաջորդ խորհրդին թողնելով նշանակալից ավելցուկով բյուջե: Տարեկան ընդհանուր ժողովն անցել է կառուցողական քննարկումների մթնոլորտում, համայնքի մաս կազմող և տարբեր ծագում ու արմատ ունեցող հայերով լեցուն սրահում: Համայնքի ավագ անդամները հիշեցրել են, որ համայնքն ունեցել է դժվար ու պառակտված օրեր, երբ վտանգված է եղել անգամ Սբ Հակոբ եկեղեցու և համայնքային կենտրոնի նկատմամբ Հայ Առաքելական եկեղեցու տիրապետության հարցը, սակայն այսօր համայնքը թևակոխել է բնականոն զարգացման փուլ, իսկ եկեղեցու դռները մշտապես բաց են շրջանի բոլոր հայորդիների համար, որոնց ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը անհրաժեշտ է և բոլորի կողմից սպասված: Բաց կոչ է արվել բոլոր նրանց, ովքեր նախկինում առաջացած լարումների պատճառով ակտիվություն չեն ցուցաբերել եկեղեցու և համայնքի առօրյայի կազմակերպման գործում, նորից միանալ իրենց հայրենակիցներին եկեղեցու կամարների տակ և միացյալ ուժերով աշխատել համայնքի շենացման ուղղությամբ: Ժողովի ընթացքում ձևավորված նոր ծխական խորհրդի կազմը նախորդից ավելի ընդգրկուն է. ընտրվել են ինչպես համայնքային կառավարման հարուստ փորձ ունեցող ավագ անդամներ, այնպես էլ` երիտասարդներ, ինչպես գաղութում տասնամյակներ ի վեր բնակվող ստամբուլահայեր, այնպես էլ Հայաստանից ու Սիրիայից նորեկներ, և նույնիսկ իր հայկական արմատներին վերջերս Սուրբ Մկրտության միջոցով վերադարձած դերսիմահայ գերդաստանի ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ` ժողովը մասնակիցների կողմից գնահատվել է որպես արդյունավետ, և առավելագույնն է արել համայնքային կառավարման նորընտիր մարմնի համար ժողովրդավարության և բազմակարծության վրա հիմնված ընթացք ապահովելու ուղղությամբ:   http://armenpress.am/arm/print/810734/shveycariayi-temi-sb-hakob-ekexecu-tskhakan-khorhurdy-nor.html YEREVAN, 29 YUNE, ARMENPRESS. The Parish Council of the St. Jacob Armenian Apostolic Church of Switzerland was formed On June 21, after the Sunday Mass, the Annual General Assembly took place in the St. Jacob Armenian Apostolic Church of Geneva and Leman Region. As reports Armenpress, the main agendawas to elect a new Parish Council, as well as examine the activities’ report of the outgoing Council. Despite the tensions that have previously arisen in the Swiss­Armenian Community concerning the administration of the Church, in the past three years the outgoing Council has put in tremendous efforts to bring the community life back into the normal track and gather the community around the Church once again. Appointed as spiritual leader of the community one and half years ago, Rev. Father Goossan Aljanian has played a significant role in this reconciliation process. By organizing several successful events, attracting donations and regularly charging annual membership fees, the Council has recovered also the economic state of the Parish, passinga significant surplus budget to the incoming team. The Annual General Meeting took place in an environment of constructive discussions, in the Community Hall filled with Armenians of different roots and origins. The senior members reminded about the difficulties and divisions the Community has faced, when even the belonging of the Church and the Community Center to the authority of the Armenian Apostolic Church was being challenged. Fortunately, the Community is currently in the phase of peaceful development, while the doors of the Church are open for all the Armenians of the region, whose presence and active participation on the community life is highly desired. An open call was made to all those, who due to past tensions are not participating in the organizational works of the community, to rejoin their compatriots under the roof of the Church and redouble efforts towards the prosperity of the Swiss­Armenian community. The Parish Council that was formed during the Assembly is more inclusive than the previous one. Young members are included along those with rich communal administration experience; Armenians from Istanbul living in Geneva for decades share the seats with newcomers from Armenia and Syria, and even an Armenian from Dersim, whose large family has recently returned to their Armenian roots through the Holy Baptism. Overall, the participants qualified the Assembly as productive. The maximum was done to secure democracy and diversity of opinions in the newly elected communal executive body․   http://armenpress.am/eng/news/810734/shveycariayi-temi-sb-hakob-ekexecu-tskhakan-khorhurdy-nor.html