«Genocide 2.0»․ ֆիլմ Արցախի պատերազմի և էթնիկ զտումների մասին

  • by Editbeglari, 08 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
133 դիտում

Ամերիկահայ ռեժիսոր Բարեդ Մարոնյանը ներկայացրել է իր նոր վավերագրական ֆիլմը՝ «Genocide 2.0», որն անդրադառնում է 2020 թվականի Արցախի պատերազմին, Ադրբեջանի կողմից շրջափակմանը, 2023 թվականի էթնիկ զտմանը և դրանց հետևանքներին։

Ֆիլմը Մարոնյանի Հայերի  ցեղասպանությանը նվիրված վավերագրական աշխատանքների եռագրության եզրափակիչ մասն է։ Ռեժիսորի խոսքով՝ «Genocide 2.0» անվանումը ընդգծում է պատմության ժամանակակից և համակարգային կրկնությունը, սակայն ֆիլմի կենտրոնում վերապրածներն են՝ նրանց պատմություններն ու տոկունությունը։

Մարոնյանը ֆիլմի նախնական տարբերակը ստեղծել էր «Faces of Persecution» վավերագրական շարքի շրջանակում։ 2024 թվականին ֆիլմի յոթրոպեանոց տարբերակը առաջադրվել էր Suncoast Regional Emmy մրցանակի։