PROFART պարային համույթի հիանալի ելույթը Ստոկհոլմում

  • by WesternArmenia, 03 Նոյեմբերի, 2026 in Լուրեր
121 դիտում

Հոկտեմբերի 25-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Հայ Առաքելական եկեղեցին առաջին անգամ հյուրընկալել է Հայաստանից ժամանած PROFART պարային համույթին՝ հայկական ազգային պարերի շքեղ ներկայացմամբ։

Գեղարվեստական ղեկավար Տիգրան Մնոյանի գլխավորությամբ 23 պարողներն ու չորս երաժիշտները հանդիսատեսին տարել են յուրօրինակ մշակութային ճամփորդության՝ ներկայացնելով Հայաստանի տարբեր պատմական շրջանների պարերը, տարազներն ու երաժշտությունը։ Յուրաքանչյուր կատարում արտացոլել է հայ ժողովրդի ազգային ինքնությունը, ավանդույթներն ու դարավոր մշակութային ժառանգությունը։

Ավելի քան 360 հյուրերի մասնակցությամբ երեկոն վերածվել է հայկական ոգով, ջերմությամբ և միասնականության զգացումով լի տոնակատարության։

Ստոկհոլմի Հայ Առաքելական եկեղեցու վարչությունը շնորհակալություն է հայտնել համույթի անդամներին, գեղարվեստական ղեկավարին, կամավորներին, հովանավորներին և ներկաներին՝ միջոցառման իրականացմանն աջակցելու համար։

Եկեղեցու վարչության ընդգծմամբ՝ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն Շվեդիայում հայկական մշակույթի, լեզվի և ազգային ավանդույթների պահպանման ու մատաղ սերնդին փոխանցման գործում։