Զատուլին. Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք

  • by Éditeur, 03 Օգոստոսի, 2016 in Միջազգային Քաղաքականություն
290 դիտում
29.07.2016, 16:59 Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Մոսկվայում վաղուց արդեն գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք պատմության մեջ չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այսինքն՝ Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք: Այդ մասին mediametrics.ru -ին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով օրերս փորձագիտական ակումբի անդամ Ալեքսեյ Ֆենենկոյի հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ավելի մոտ է ադրբեջանական, քան հայկական կողմին», հաղորդում է «Արցախպրես»-ը: Զատուլինի կարծիքով՝ «ինչ-որ փորձագետ Ֆենենկոյի» կողմից արված նման ադրբեջանամետ հայտարարությունները ոչ մի դեր չեն խաղում: Armedia.am   http://armedia.am/arm/news/37648/zatulin-moskvan-chi-tchanachum-lernayin-xarabaxy-orpes-adrbejani-taratsq.html