Ջավախքում Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքար-հուշակոթող է կանգնեցվել

  • by Éditeur, 19 Նոյեմբերի, 2015 in Մշակույթ
351 դիտում
Ջավախքի Մամզարա գյուղում Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքար-հուշակոթող է կանգնեցվել: Բացի այդ հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին գյուղը նշում էր անցյալ տարի կառուցված և օծված Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցու միամյակը: Ուղիղ մեկ տարի առաջ Խաչատրյան եղբայրների բարերարությամբ կառուցվել է գյուղի եկեղեցին և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբկեն վրդ Սալբիյանի հանդիսապետությամբ կատարվել էր օծման կարգ:   javakhq.info/u/3653.html