Տիգրանակերտը հունահռոմեական քաղաքների իդեալն է. Համլետ Պետրոսյան

  • by Éditeur, 04 Ապրիլի, 2015 in Մշակույթ
506 դիտում
[gallery size="medium" link="file" ids="786,787,788,789,790,791,792,793,794,795,796,797"] Տիգրանակերտում վերջին պեղումների ընթացքում հայտնաբերվել է հյուսիսային պարսպապատի երրորդ կլոր աշտարակը: Գտածոների շարքում է նաև վաղ քրիստոնեական դամբարանը: Այս փուլում պեղել են քաղաքի ընդամենը 2%-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա նշեց, որ փոքր բյուջեի պատճառով աշխատանքային օրերը կրճատվել են մինչև 40 օր: Կրճատվել է նաև բանվորների թիվը: Տիգրանակերտը Կովկասի տարածքում գտնող եզակի հնագիտական արժեք ունի. «Մերձավոր արևելքի բոլոր քաղաքները հողե քաղաքներ են: Եթե դուք այսօր այցելեք Արտաշատի կամ Դինի ավերակները, քիչ դիտարաժան բաներ կտեսննեք` ոչ թե որովհետև դրանք չեն եղել, այլ որովհետև դրանք հողից պատրաստված ՙլինելու պատճառով ժամանակի ընթացքում անհետացել են: Դրան հակառակ` Անին քարե քաղաք էր: Անիի հմայքը դեռ 17-րդ դարից բոլորին կանչում է, որովհետև այցելողին թվում է , թե մտնում ես մեռած մի քաղաք, որտեղ ամեն ինչ կա, բացի մարդկանցից: Տիգրանակերտը նման բացառություն է: Տիգրանակերտը քարի քաղաք է, սպիտակ քաղաք է, հունահռոմեական քաղաքների իդեալը: Անին սպիտակ չէ, Գառնին սպիտակ չէ, Արտաշատը սպիտակ չէ»-, ասաց Համլետ Պետրոսյանը: Պեղումների ընթացքում լուրջ խնդիրներ չեն ծագում: Փոխարենը լրջագույն խնդիրներ են ծագում գտածոների մասին հոդվածներ գրելիս: Համլետ Պետրոսյանը նշեց, որ միջազգային շատ գիտաժողովներ մերժում են իր զեկույցի տեքստերը Տիգրանակերտի «վիճահարույց» տարածքում գտնվելու և ադրբեջանցիների հետ խնդիրներից խուսափելու համար: «Թեև քաղաքը մշակութային արժեքի կրող է, սակայն դրա պեղումները երկուստեք քաղաքականացվում են»,- ասաց նա: Նրա խոսքով` Տիգրանակերտի մեծագույն նշանակությունն այն է, որ այն գտնվում է ազատագրված տարածքներում: Հարևան գյուղերում ապրում են Ադրբեջանի տարածքում ներկայումս գտնվող գյուղերի վերաբնակիչները: Նրանք կասկածների ունեին. Արդյո՞ք դա իրենց հայրենիքն է: Այստեղ կան փաստեր, որ դա հայության բնօրրանն է: Մենք այդ փաստերը ներկայացնում ենք: Տիգրանակերտը դարձել է նրանց համար սրբազան կենտրոն»: Ի դեպ, Տիգրանակերտը զբոսաշրջիկների այցելությունների թվով զբաղեցնում է 2-3-րդ տեղում:   Լուսանկարը` Տիգրանակերտի ֆեյսբուքյան էջից: