Տիգրան Երվանդյանի և կնոջ` Արմենուհու պատմությունը

  • by Éditeur, 01 Ապրիլի, 2015 in Պատմություն
1901 դիտում

Այսպիսի իմաստուն ու հավատարիմ հայուհիների համար են հայ տղամարդիկ իրենց անձը նվիրաբերել. Երվանդ Սակավակյացի ավագ որդու՝ Տիգրան Երվանդյանի և կնոջ` Արմենուհու պատմությունը

ՄԻ ԴՐՎԱԳ Պատմությունից հայտնի է, որ Աքեմենյան պետության հիմնանդիր Կյուրոս Մեծըմ.թ.ա. 550-529﴿ եղել է Երվանդ Սակավակյացի ավագ որդու՝ Տիգրան Երվանդյանի մտերիմն ու որսակիցը: Այնպես է պատահում, որ Հայոց արքան հանուն ազատատենչ ձգտումների՝ դրժում է տված խոստումները, ինչի համար Կյուրոսը նրան դատում է: Այդ դրվագը, որ երկու պատվարժան այրերի իմաստախոսության անկրկնելի մրցահանդես է, իր «Կյուրոպեդիա» գրքում անմահացրել է Քսենոփոնը: Երբ Կյուրոսը Տիգրանին հարցնում է, թե նա որքան կվճարի իր կնոջ ազատագրության համար՝ հայոց արքայազնը պատասխանում է. «Ես, ո՜վ Կյուրոս, իմ անձը գլխովին կտամ, որպեսզի իմ կինը երբեք ծառա չլինի»: Կյուրոսը աշխարհին հայտնի է իր մեծագործություններով, այս անգամ ևս նա մնում է իր բարձունքին՝ առանց վճարի թե հայոց թագուհուն է ազատ արձակում, թե մյուս գերիներին, այդ թվում՝ Տիգրանի երիտասարդ կնոջը և բոլորին հրավիրում է արքայական խնջույքի: Տունդարձի ճանապարհին բոլորը խոսում ու դրվատում են Աքեմենյան հզոր արքայի խոսքերն ու վեհ արարքները: Տիգրանը հարցնում է իր տիկնոջը. «Իսկ քեզ, ո՜վ Արմենուհի, թվո՞ւմ է նույնպես, որ Կյուրոսը գեղեցիկ է»: «Վկա է աստված, որ ես նրան չէի նայում»,-պատասխանում է Արմենուհին ըստ Խորենացու՝ Զարուհին﴿: «Հապա ո՞ւմ էիր նայում»: Կինը պատասխանում է. «Վկա է Արամազդը, ես նրան էի նայում, ով ասաց, թե իր անձը գլխովին կտա, որպեսզի ծառա չդառնամ»: Այս պատմությունը հեռագնա խորհուրդ ունի՝ այսպիսի իմաստուն ու հավատարիմ հայուհիների համար են հայ տղամարդիկ իրենց անձը նվիրաբերել: Երկրորդը հավերժական իրողություն է՝ միմյանց կարողանում են գնահատել հավասար մեծությունները:   Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ 4.03.2015թ.