Փարիզում իրականացված սպանդի կապակցությամբ

  • by Éditeur, 15 Նոյեմբերի, 2015 in Կառավարություն
313 դիտում
Արեւմտյան Հայաստանի քաղաքացիները խորապես ցավակցում են ֆրանսիացիներին, Ֆրանսիայի ժողովրդին ու զոհերի հարազատներին: Միաժամանակ վստահեցնում, որ այս ծանր ու դժվարին պահին նրանք Ձեր կողքին են: Այս դեպքում ճիշտ չէ «Հարձակում Փարիզում» կամ «Փարիզի հարձակումը» ձեւակերպումը, որովհետեւ իրականում կատարվածը հանցագործություն ու ահաբեկչություն է ուղղված Փարիզի խաղաղ բնակչության դեմ: Երեւում է, տեւական ժամանակ է, որ հանձնառու պետությունները չեն կարողանում ճշգրիտ ուղիներ ու միջոցներ գտնել աշխարհում տեղի ունեցող առկա մարտահրավերների հաղթահարման: Թվում է, եկել է ժողովրդական դիվանագիտության ու պաշտպանության լծակները գործարկելու պահն ու ժամանակը: Տիգրան Փաշաբեզյան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ   14.11.2015 թ.