Ապրիլի 22-ին  Zoom հանդիպում նվիրված Արևմտյան Հայաստանում Հայերի ցեղասպանության խնդրին — միջոցառում

  • by Western Armenia, 22 Ապրիլի, 2024 in Միջոցառումներ
50 դիտում

Ապրիլի 22-ին Արևմտյան Հայաստանի կառավարությունն անցկացրեց ՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված zoom֊հանդիպումը։

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը zoom֊հանդիպման ընթացքում ներկայացրեց ՝ Բեռլինի վեհաժողովից հետո տեղի ունեցած դեպքեր մասին, որոնք ճակատագրական եղան ողջ հայության համար։ Բեռլինի վեհաժողովից հետո` 1891թ., Աբդուլ Համիդի  հրամանով ստեղծվեց բացառապես քրդերից կազմված և օսմանյան կառավարության հաշվին պահվող հեծելազոր, որը նրա անունով կոչվեց «Համիդիե»: Այն կազմված էր 30 գնդերից և չէր մտնում օսմանյան բանակի համակարգի մեջ, այլ պահպանվում էր որպես ինքնուրույն ռազմական միավոր` տեղակայված հայկական Երզնկա քաղաքում: «Համիդիեի» գլխավոր նպատակը, փաստորեն, կայսրության ողջ տարածքում հայկական ջարդեր իրականացնելն էր: 1908թ. հուլիսին Երիտասարդ Թուրքերի հեղաշրջման հետևանքով, սուլթան Աբդուլ Համիդ II-ը զրկվեց իշխանությունից, իսկ 1909թ.` գահընկեց արվեց:

Երիտթուրքերը ասպարեզ գալով շարունակեցին Համիդի «գործը»։ 109 տարի է անցել, սակայն Արևմտյան Հայաստանի հարցը շարունակում է մնալ օրհասական և որոշ դեպքերում կրկնվում է Արևելյան Հայաստանում։