Արեւելյան Հայաստանն առաջին անգամ՝ պաշտպանության եւ անվտանգության EUROSATORY  ցուցահանդեսին

  • by Western Armenia, 05 Հունիսի, 2024 in Միջոցառումներ
24 դիտում

Արեւելյան Հայաստանն առաջին անգամ կներկայացվի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ից 21-ը, Փարիզում։

Ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 1800 մասնակցի 90 երկրից, ինչպես նաև մոտ 98000 այցելուի և մասնագետի: Սա հնարավորություն կընձեռի հայկական այս ընկերություններին առաջին անգամ ներկայացնելու իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները Եվրոպայի միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։

Ցուցահանդեսի ընթացքում GICAT տաղավարում (Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության կազմակերպություն) տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված Արեւելյան Հայաստանի կարիքներին պաշտպանության ոլորտում և Ֆրանսիայի հետ ընթացիկ համագործակցությանը: