«Հայոց թագուհիներ․Նվիրյալները» ֆիլմի ցուցադրությունը ՝ Արևմտյան Հայաստանի Երևանյան գրասենյակում

  • by Western Armenia, 11 Մայիսի, 2023 in Միջոցառումներ
396 դիտում

Մայիսի 13-ին՝  ժամը 15:00-ին, Արևմտյան Հայաստանի երևանյան  գրասենյակում (Երևան, Ագաթանգեղոս 2/2), տեղի կունենա պատմաբան Արտակ Մովսիսյանի և ռեժիսոր Արտակ Ավդալյանի՝ «Հայոց թագուհիներ․Նվիրյալները» ֆիլմի ցուցադրությունը։

«Հայոց թագուհիներ. Նվիրյալները» գիտահանրամատչելի ֆիլմի հերոսուհիների կերպարներում ամփոփված է հայ կնոջ բոլոր առաքինությունները,  նաեւ անկոտրում հոգին: Ֆիլմը նկարահանվել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հայոց թագուհիները» գրքի հիման վրա: Ֆիլմի ցուցադրությունից հետո՝  ռեժիսոր  Արտակ Ավդալյանը կպատասխանի ներկաների հարցերին։