Մշակույթային ցեղասպանություն 

  • by Western Armenia, 06 Մարտի, 2024 in Միջոցառումներ
79 դիտում

Ալիեւը, որին “արձանի որդի” են անվանում, քանի որ իր ամբողջ երկիր կոչվածը եւ աշխարհի մի շարք վայրեր հեղեղել է հոր՝ Հեյդարի արձաններով, Արցախում արձաններ է սպանում։

Ինչպես հայտնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն -ը, Բաքուն շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված արձանները։ Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։