Նետաձգության մրցաշար «Արևմտյան Հայաստանի Գավաթ 2023» 

  • by Western Armenia, 12 Մայիսի, 2023 in Միջոցառումներ
207 դիտում

2023 թվականի մայիսի 13-ին և 14-ին կկայանա նետաձգության «Արևմտյան Հայաստանի Գավաթ 2023» ամենամյա մրցաշարը։ Մրցաշարը կազմակերպվում է Երևանում,  Լոս Անջելեսում՝  Արևմտյան Հայաստանի պատվո հյուպատոս, նետաձգության ֆեդերացիայի ղեկավար Արման Գրիգորյանի նախաձեռնությամբ և Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցում են Երևանի և հարակից շրջանների 10-18 տարեկան երիտասարդները ընդգրկելով և՛ տղաներին և՛ աղջիկներին։ Մարզիկների ընդհանուր քանակը լինելու է 18-ը, իսկ մրցանակային 3 տեղերը նախատեսված են կրկին երկու սեռի համար։ Նետաձգության մրցաշարի առաջին օրը կլինի բացման արարողությունը, ելույթներով հանդես կգան Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը և Լոս Անջելեսում՝  Արևմտյան Հայաստանի պատվո հյուպատոս, նետաձգության ֆեդերացիայի ղեկավար Արման Գրիգորյանը։ Մրցաշարը դիտելու համար հյուրընկալվելու են նետաձգության դպրոցի երեխաները։ Մուտքն ազատ է նետաձգության սիրահարների համար, հասցեն՝ Երևան , Շիրակի 40 (Ձիարշավարան), մրցաշարի սկիզբը 10։00-ին ։ Արդյունքների մասին Արևմտյան Հայաստանի հեռուստատեսությունը կհայտարարի հաջորդող եթերների ժամանակ։ Մաղթում ենք դիտարժան խաղ։