«Շուշեցու խնդիրներին պետք է օր առաջ լուծում տալ» Աշոտ Հարությունյան

  • by Western Armenia, 16 Դեկտեմբերի, 2021 in Միջոցառումներ
373 դիտում

Արևմտյան Հայաստանի Երևանյան գրասենյակում Շուշի քաղաքից  բռնի տեղահանված բնակիչների հետ հանդիպման ժամանակ, նույնանուն քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարաությունյանը դիմեց Արևմտյան Հայաստանի կառավարությանը, նշելով․ «թուրք-ադրբեջանական զորքերի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի և այլ շրջանների օկուպացիայի և  ազգաբնակչության կյանքին վտանգ սպառնալու  պատճառով  հարյուրավոր ընտանիքներ ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, ուստի սոցիալական և իրավական  խնդիրների լուծման նատակով խնդրում ենք աջակցել քաղաքացիներին, և տրամադրել փախստականի կարգավիճակ»։

Այնուհետև նա անդրադարձավ Արցախյան վերջին պատերազմին և դրանց հետևանանքերին, ինչպես նաև մինչ այս պատերազմը՝ Շուշիի գրավման բոլոր դեպքերին, ուշադրություն հրավիրելով այնպիսի կարևոր մանրամասների վրա, որոնք վճռորոշ եղան նաև այս պատերազմի ժամանակ։