«Վըսկէ ծերքեր» էքսպո

  • by Western Armenia, 19 Դեկտեմբերի, 2023 in Միջոցառումներ
144 դիտում

«Վըսկէ ծերքեր» էքսպոն այս տարի պետք է տեղի ունենար Արցախում՝ Մարտունու շրջանի Եմիշճան համայքում, սակայն հայտնի դեպքերի պատճառով այն տեղի ունեցավ Երևանում՝ Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ-ի ջանքերով:

Էքսպոյին մասնակցում էին ավելի քան 50 արտադրող, որոնցից ոմանք իրենց գործունեությունը սկսել էին դեռևս Արցախում, իսկ  ոմանք առաջին քայլերն են անում՝ փորձելով մեղմացնել հետպարազմյան ծանր վիճակը:

Կազմակերպիչների խոսքով, էքսպոն ստացված կարելի է համարել․ հաջողվեց մեկ հարկի տաք հավաքել արցախցի տաղանդավոր կանանց, և մի պահ մասնակիցները կարծես հայտնվել են Արցախում, իսկ այցելուների խոսքով, էքսպոն սպասված էր ոչ միայն, որ նրանք կարողացան գնել արցախյան արտադրանք, այլ կարողացան հայտնվել մի վայրում, որտեղ ամեն ուր արցախյան բարբառ էր, հարազատ մարդիկ:

Կազմակերպիչների խոսքով՝ նրանք կարողացան փոքր գումարով կյանքի կոչել ծրագիրը շնորհիվ այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն հայտնեցին անվճար կամ սիմվոլիկ գումարով աջակցել ծրագրին:

Էքսպոյի արդյունքներից խոսելիս կազմակերպիչները նշում են,  որ «Վըսկէ ծերքեր» էքսպոն ինքնանպատակ չէր, այլ հնարավորություն էր ստեղծագործող կանանց իրար հետ համագործակցելու, գնորդներին ու արտադրողներին ծանոթանալու։ Եւ դա ստացվեց․ մասնակիցներից շատերը տարբեր համագործակցության առաջարկներ են ստացել, պատվերներ գրանցել,  իսկ այն մարդիկ, ովքեր չկարողացան ներկայանալ էքսպոյին, գրում են և տարբեր արտադրողների տվյալներ են ցանկանում վերցնել, որպեսզի ամանորյա գնումները հենց արցախցի արտադրողներից իրականացնեն: