Արգենտինայում Արևմտյան Հայաստանի հյուպատոսի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցվեց ցեղասպանության զոհերի հիշատակին

  • by Western Armenia, 27 Ապրիլի, 2022 in Հասարակություն
217 դիտում

Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը ապրիլի 23-ին  Բուենոս Այրես քաղաքի՝ Արարատ լեռը խորհրդանշող հուշակոթողի մոտ իրականացրել է միջոցառում՝ նվիրված հայերի հանդեպ կատարված ցեղասպանության 107-րդ ոգեկոչմանը։ Ներկա գտնվողները Արևմտյան Հայաստանի դրոշի ներքո  հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Մեր նահատակների հիշատակին ծաղկեպսակ է դրվել և բարձրաձայն ընթերցվել  նախագահ Արմենակ Աբրահամյանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձը։