Այսօր Բերձորի ազատագրման օրն է

  • by Western Armenia, 17 Մայիսի, 2024 in Պատմություն
26 դիտում

1992 թվականի մայիսի 18-ին հայկական բանակներն ազատագրեցին Հայաստանը Արցախին կապող կենսական նշանակություն ունեցող Բերձոր (Լաչին) քաղաքը, որն այն ժամանակ  «կյանքի» միջանցք էր Արցախի համար: Քաղաքի ազատագրումով սկսվեց նաեւ ամբողջ շրջանի՝ Քաշաթաղի շրջանի ազատագրումը: 

Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը գտնվում է Շուշիի ու Լաչինի միջեւ: Այստեղ կենտրոնացվել էին զրահատեխնիկայի տասնյակ միավորներ եւ մեծաքանակ կենդանի զինուժ: Բերձորի հետ կապը խզված էր, այնտեղ ավերված էին հիվանդանոցը, դպրոցը, տեղական կառավարման մարմնի շենքը:

Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային եւ դիրքային առավելություն, հետ մղեցին գրոհը: Մայիսի 17-ին հայկական ուժերը հետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը՝ Շուշիի ուղղությամբ, որին մասնակցեց շուրջ 1000 զինվոր։

Մայիսի 18-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտնեց, որ բացվել է՝ Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը խոստովանեց Բերձորի  անկումը:

Սակայն 2022 թվականի օգոստոսի 26-ին ամեն բան փոխվեց։

Բերձորն օկուպացվեց, եթե ռեգիոնալ առումով այն համընկնում է Բաքվի բռնապետի կնոջ ծննդյան օրվա հետ, ապա թյուրքական աշխարհի ու հատկապես Թուրքիայի համար սա առանձնահատուկ օր է այլ պատճառով.

1071թ հենց այս օրը սելջուկ-թուրքերը Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական բանակին և նրան աջակցող Հայ կամավորներին ու դրանից հետո առ այսօր տեղավորվեցին Հայկական լեռնաշխարհում եւ Փոքր Ասիայում:

Մանազկերտի հաղթանակի շնորհիվ, միայն , թուրքերը կարողացան տիրանալ Հայկական լեռնաշխարհի մեծ մասին ու Առաջավոր Ասիայում ստեղծել տարածաշրջանի առաջին թուրքական պետությունը` Իկոնիայի սուլթանությունը, որի հիմքերի վրա էլ պետք է ստեղծվեր Օսմանյան կայսրությունը, ապա և՝ Թուրքիայի Հանրապետությունը:

Այնպես որ, Բերձորը հանձնվում է հենց այն օրը, երբ 1071թ. թուրքերը առաջին անգամ ամրապնդվեցին Հայաստանում։