Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Western Armenia, 01 Նոյեմբերի, 2023 in Պատմություն
119 դիտում

«Արձագանքի» թղթակիցը 1894թ. օգոստոսի 27-ին Կարինից գրում է, որ քրդերը, օգտվելով տիրող անիշխանությունից, կառավարության բացահայտ թելադրանքով դուրս եկան Սասունի և Մուշի սահմաններից և հարձակվեցին Մուշ քաղաքի մերձակա հայաբնակ գյուղերի վրա, ահ ու սարսափ տարածելով՝ հրի ու սրի մատնեցին ամեն ինչ: Ապա ավելացնում է, որ դեռ շատ շատերին է սպասվում այդ մշուշոտ ապագան: Երկրի յուրաքանչյուր կողմում ահ ու սարսափ է տիրում, իսկ երթևեկությունը՝ Կարինից սկսած մինչև Մուշ, Բաղեշ, Սասուն և մյուս խորքերը, անգամ գյուղից գյուղ, դադարել է: Առանց մանրակրկիտ խուզարկության կարգադրված է չընդունել ու չհանձնել թղթածրարները: Անցաթուղթ տրամադրելը բոլորովին արգելվում է. պանդխտությունից նոր վերադարձող ամեն մի անհատ ոստիկանների խիստ և աչալուրջ հսկողությամբ պետք է հանձնվի կենտրոնական կառավարությանը: Թղթակիցը վերջում եզրակացնում է, որ այս կերպ շարունակվելու դեպքում այդ հայաբնակ գավառներն անտարակույս կվերածվեն մի անմարդաբնակ անապատի՝ զրկվելով իրենց տիրական ու տնտեսական տարրից:

 «Նոր Դար» լրագրում 1894թ. լույս տեսած Սասունի դեպքերը ներկայացնող «Սասունցիների ապստամբութիւնը» հոդվածը հիմնված է Կ. Պոլսի թղթակցի հաղորդած տեղեկությունների վրա և թեև ոչ մանրամասներով, սակայն նկարագրվում է Սասունում տիրող ծանր դրությունը: Այսպիսով, չնայած ցարական գրաքննությանը, թղթակիցների սակավությանը և այլ խոչընդոտներին, այնուամենայնիվ արևելահայ մամուլը հարուստ է Սասունի կոտորածը լուսաբանող նյութերով: Ավելին, դրանցում ամփոփված փաստական նյութը կարևոր է այդ սահմռկեցուցիչ ջարդերի պատմության ուսումնասիրության համար: Այսպիսով Western Armenia Tv-ին ամփոփում է արևելահայ մամուլում Սասունի՝ 1894թ. կոտորածի վերաբերյալ տեղ գտած արձագանքների ուսումնասիրությունը: Այդ նպատակով հետազոտության  ենթարկվեցինք  1890-ական թվականներին արևելահայ իրականության մեջ եռանդուն գործունեություն ծավալած «Մշակ›, «Նոր Դար», «Արձագանք» թերթերի և «Մուրճ» ամսագրի հրապարակումները: Քննության  ենթարկեցինք դրանցում Սասունի՝ 1894թ. կոտորածի վերաբերյալ առկա փաստական նյութը: