Արևմտյան Հայաստանի հայերի հարցի շուրջ

  • by Ashkhen Virabyan, 16 Սեպտեմբերի, 2023 in Պատմություն
119 դիտում

1894 թվականին  քաղաքական ուժերը իրենց մասնակցությունն ունեցան Սասունի առաջին ապստամբությանը՝ զինամթերք մատակարարելով տեղացի բնակչությանը և Սասունի ժողովրդին օգնելով ինքնապաշտպանվել Համիդյան ջարդերից։ Երբ հայերը 1894 թվականին սկսել են իրենց պայքարը ինքնավարության համար, հազարավոր հայեր սպանվել են օսմանյան զորքերի և քրդական ցեղերի կողմից։ 1894 թվականի ամռանը հայ զինված գյուղացիները դիմադրություն են ցույց տվել քրդերի հարձակմանը։ Այնուհետև Համիդիե զորագնդերը և կանոնավոր զորքերը Բիթլիսից և Մուշ նահանգից, որոնց միացել է չորրորդ բանակային կորպուսը, ուղարկվել են Սասունի շուրջ գտնվող հայկական շրջաններ և օգոստոսի 18-ից մինչև սեպտեմբերի 10-ը 23-օրյա գործողություն սկսել։ Զորքը ոչնչացրել է առնվազն 8000 հայ ։ Արդեն 1896 թվականի հունիսին Վանի նահանգում կազմակերպվեց Վանի պաշտպանությունը, մինչդեռ Համիդիե գնդերը պատրաստվում էին գրոհել քաղաքը։ Վանի բոլորը զենք բռնելուն ընդունակ հայերը զենք են վերցրել և խաղաղ բնակիչներին պաշտպանել հարձակումից ու հետագա կոտորածներից։ Նույն թվականին ՝ Զելյանի քուրդ ավազակապետը իր 3-4 հազարանոց քրդական բանակով սկսել է հարձակվել հայկական գյուղերի վրա։ Օսմանյան նահանգապետը սուլթանին զեկուցել է, որ Զեյլանի առաջնորդը ենթարկվել էր հայերի հարձակմանը։

Փոքր անկարգությունները մշտապես տեղի են ունեցել, և շուտով՝ 1894-1896 թվականներին, դրանց հաջորդել են հայերի զանգվածային սպանությունները այլ վայրերում, ընդ որում՝ այդ կոտորածներին ակտիվորեն մասնակցել են նաև քրդերը։ Նրանք ավերել են հինգ հայկական գյուղեր և Տալվորիկի շրջանը։ Սասունի իրադարձությունները սկիզբ դրեցին հայկական ըմբոստության  երկար շարքին և քրդերի կողմից նրանց ճնշմանը։