Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Լիդիա Մարգոսյանի հայտարարությունը

  • by Western Armenia, 04 Նոյեմբերի, 2022 in Կառավարության Ձայնը
287 դիտում

 2022 թվականի նոյեմբերի 1, Երեւան

 Արևմտյան Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը  իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը և անմեղ զոհերի ընտանիքներին՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-ին սարսափելի և մահաբեր ահաբեկչության կապակցությամբ։

 Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ազգը և Մերձավոր Արևելքի բնիկ բնակչությունը, որոնք տուժել և դեռևս տառապում են ահաբեկչության և ծայրահեղականության պատճառով, լիովին հասկանում են այս մութ ուժերի դեմ մղվող  պայքարը:

 Հայտնում ենք մեր անկեղծ և խորին ցավակցությունները․

Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար՝ Լիդիա Մարգոսյան։