1991 թվականի գարնանը Բաքվի ՕՄՕՆ-ի և ԽՍՀՄ զինված ուժերի համատեղ իրականացրած «Օղակ» գործողության ընթացքում Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն հայկական բնակավայրերը ենթարկվեցին շրջափակման, հրետակոծության և բռնի հայաթափման։ Գործողության հետևանքով զոհվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ, ավելի քան 3500 հայեր բռնի տեղահանվեցին, իսկ գյուղերը հիմնովին ավերվեցին։
Գետաշենի և Մարտունաշենի ինքնապաշտպանությունը գլխավորում էին ազգային հերոսներ Թաթուլ Կրպեյանը և Սիմոն Աչիքգյոզյանը, որոնք հերոսաբար զոհվեցին՝ պաշտպանելով խաղաղ բնակչությանը։ Հոդվածում ընդգծվում է, որ «Օղակ» գործողությունը միջազգային իրավունքի տեսանկյունից կարելի է գնահատել որպես պետական ահաբեկչություն, էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
