Թուրքերենի ժամանակակից այբուբենը ստեղծել է Հայ   Հակոբ Մարթայանը

  • by Western Armenia, 04 Մարտի, 2024 in Պատմություն
91 դիտում

Օկուպացված Արևմտյան Հայաստանում ակտիվորեն փորձում են թաքցնել այն հանգամանքը, որ թուրքական այբուբենի հեղինակներից ամենամեծ ներդրում ունեցողը՝  հայ էր, բայց երբեմն, նրանց մոտ այլևս չի ստացվում թաքցնել Հակոբ Մարտայանի դերը, ով այն սակավաթիվ  հայերից էր, որ կարողացավ ողջ մնալ ու փրկվել Հայերի դեմ իրականացրած ցեղասպանությունից։ 

Մուսթաֆա Քեմալը հենց նրան՝ 1923թ.-ին հանձնարարեց զբաղվել հին թուրքերենի փոփոխություններով ու լեզուն հարմարեցնել լատինական այբուբենի բոլոր կանոններին։ Մարթայանի շնորհիվ ժամանակակից թուրքերենն ունի այսօրվա տեսքը։ Նրա բարեփոխումների միջոցով թուրքերենն ավելի հասկանալի այբուբեն ունեցավ, որը սովորելը դարձավ առավել դյուրին։

Բացի դրանից՝ հայտնի հայ լեզվաբանը դարձավ Մուսթաֆա Քեմալի խորհրդականը՝ լեզվական, մշակութային և այլ հարցերով։ Նրա դերն ուղղակի անգնահատելի էր։ 

Մարթայանը ծառայություն էր մատուցել՝ թրքական սահմանադրությունն ստեղծելու, արաբատառ այբուբենը լատինատառ դարձնելու գործում: Նա է Թուրքիայում մտցրել ազգանունները` Քեմալին կոչելով Աթաթուրք (թուրքերի հայր)… Վերջինս էլ Մարթայանին կոչել է Դիլաչար (լեզվի բանալի):  Օսմանյան Թուրքիայում, նախքան 1928թ.-ի լատինատառ այբուբենի հաստատումն ու ներդրումը, թուրքերը մոտ երկու տարի օգտագործել են հայկական տառերը` թուրքերեն գրելու համար: Սրա մասին պատմում էր մի մարդ ով թուրքերեն լեզուն սովորել էր հայատառ թուրքերենով գրված Աստվածաշունչ ընթերցելու շնորհիվ, որն ի դեպ նրան էր հասել իր տատիկից։