Ի՞նչ ազգություն ունի 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան

  • by Editbeglari, 21 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
162 դիտում

13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց պատմություն» մեծարժեք աշխատության մեջ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ազգային պատկանելության մասին, մասնավորապես, գրել է. «Արցախի կողմերի Խաչենի մեծ իշխան Հասանը, որին փաղաքշանքով Ջալալ էին կոչում. աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»: Հիմնվելով պատմիչ Կ. Գանձակեցու մեջբերված խոսքի վրա՝ կարող ենք աներկբա կերպով պնդել, որ Հասան-Ջալալ-Դոլան ազգությամբ հայ է: Նկարում Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի խորաքանդակն է՝ պատկերված Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի թմբուկի վրա: