Ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը (Մաս 2)

  • by Western Armenia, 05 Մարտի, 2024 in Պատմություն
75 դիտում

Բաքուն իր դիրքորոշումը ԱՊՀ֊ի նկատմամբ փոխեց միայն՝ Հեյդար Ալիևի կողմից՝ 1993թ.ին՝  իշխանությունը նվաճելուց հետո: 1993թ. սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց «Անկախ պետությունների համագործակցությանը՝ Ադրբեջանի Հանրապետության միանալու մասին» որոշումը։ 

Այդ որոշմամբ Ադրբեջանի Հանրապետությունը միանում էր, ինչպես Անկախ պետությունների համագործակցությանը, այնպես է՝ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Որոշման 3-րդ կետով, Բաքվի ղեկավարին առաջարկվում էր իրականացնել՝ այդ որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումները: Ի կատարումն այդ որոշման՝ մի քանի օր անց, 1993թ. սեպտեմբերի 24-ին, Հեյդար Ալիևը Մոսկվայում ստորագրեց՝ 1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում՝ Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության (ՌՍԴԽՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը: 

Նույն օրը, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները, ողջունելով Բաքվի խորհրդարանի որոշումը` ԱՊՀ մտնելու մասին, որոշեցին համաձայնություն տալ Բաքվի՝ այդ որոշմանը: Բաքվի անդամակցությունը ԱՊՀ-ին իրականացվեց ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի՝ 3-րդ մասի համաձայն, ըստ որի՝ «Համագործակցության անդամ կարող է դառնալ նաև այն պետությունը, որը կիսում է Համագործակցության նպատակներն ու սկզբունքները և ստանձնում է սույն Կանոնադրությունից բխող պարտավորությունները’ բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ` Կանոնադրությանը միանալու միջոցով»: Այն հանգամանքը, որ Բաքուն  ԱՊՀ անդամ է դարձել, ոչ որպես հիմնադիր պետություն, ինչպես դա սահմանված է ԱՊՀ Կանոնադրության 7-րդ հոդվածի՝ 1-ին և 2-րդ մասերում, հաստատված է նաև ԱՊՀ Տնտեսական դատարանի՝ 1994թ.֊ի մարտի 31-ի՝ հոդված 02/94 որոշմամբ։