Ինչո՞ւ Մայիսի 28-ը

  • by Western Armenia, 27 Մայիսի, 2024 in Պատմություն
39 դիտում

Այսպես կոչված Առաջին Հանրապետության ծնունդը մայիսի քսանութն է․

Զորավար Անդրանիկը, օրինակ, դատապարտեց Հայաստանի Հանրապետության հիմնադրումը, այն համարելով թուրքի ձեռքով ստեղծված:  Առաջին Հանրապետությունը ընդամենը 11-12 հազար քառակուսի կիլոմետր էր։ 

Հետաքրքրական է, որ այս օրերի մասին կարծիքները հակասական են․

1918թ. մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլի անկումից հետո, Անդրանիկը նահանջում է դեպի Ջալալօղլի (Ստեփանավան), այնուհետեւ՝ Լոռի եւ Դիլիջան։ Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին Անդրանիկի զորամասը թուրքական հնարավոր ներխուժումից պաշտպանում էր Դիլիջանը։ Ղարաքիլիսայի ճակատամարտին չմասնակցելու փաստը տեղիք է տալիս տարբեր մեկնաբանությունների՝ մասնավորապես հիշատակելով Անդրանիկի հակասությունները ինչպես Դաշնակցության, այնպես էլ գեներալ Նազարբեկյանի հետ։ Ժողովրդի մեծ սերն ու հարգանքը վայելող զորավարի կենսագիրներն անդրադարձել են այս հարցին, եւ գրեթե բոլորը պնդում են, թե Անդրանիկը կատարել է Դիլիջանը պաշտպանելու Նազարբեկյանի հրամանը։

Ղարաքիլիսայի ճակատամարտից եւ 1918թ. հունիսի 4-ին Բաթումի հաշտության պայմանագրի ստորագրումից հետո Անդրանիկի եւ Հայաստանի իշխանությունների հարաբերությունները վերջնականապես խզվում են. զորավարը հրաժարվում է ճանաչել այդ պայմանագիրը։ 

1918թ. հունիսի 4-ին Անդրանիկը հեռագիր է ուղարկում Հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկյանին, Ազգային խորհրդին եւ պաշտպանության խորհրդին՝ պահանջելով երեք օրվա ընթացքում փոխարինող զորամաս ուղարկել, որից հետո ինքը հեռանում է։

«Նկատի ունենալով, որ դուք ձեր սեփական ձեռքերով ձեզ գամել եք գերության հավիտենական շղթաներով, հայտնում եմ, որ իմ զինվորը այլեւս չի կարող անզեն մարտիկի դերում մնալ եւ լինել անձայն վկա, թե ինչպես է խարդախ հակառակորդը բզկտում իր բազմաչարչար հայրենիքի սուրբ մարմինը, ուստի իմ զորամասը այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան դուրս է գալու այստեղից։ Սեմյոնովկայում գտնվող զորամասին կարգադրեք տեղաշարժվել եւ գրավել այժմ’ իմ զորամասի զբաղեցրած դիրքը»։

 4 հունիսի, 1918թ.։