Իսլամացված հայեր

  • by Western Armenia, 11 Մարտի, 2024 in Պատմություն
31 դիտում

Բռնի կրոնափոխված հայության խնդրի ուսումնասիրության աշխուժացմանը զուգահեռ մեր գիտական դիսկուրսում ծառացել է նաև հետևյալ հարցը. հային բնորոշելու համար գերակայությունը պետք է տալ էթնի՞կ, թե՞ կրոնական պատկանելությանը: 

Մեզանում, շատ հաճախ, արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, և ըստ այդմ՝ այլակրոն հայ հասկացությունը բացառվում է, ու սրա համար, իհարկե, բերվում են բազմաթիվ հիմնավորումներ: Փաստենք, որ սա բարդ հարց է և գտնվում է տարբեր դիսցիպլինների հատման տիրույթում, սակայն, մեր կարծիքով, ներկայում խնդրին պետք է մոտենալ ոչ թե ցանկալին կամ իդեալականը տեսնելու, այլ՝ այսօրվա կոնկրետ իրականության դիրքերից: Իսլամացված հայերի և նրանց սերունդների գոյությունը փաստ է, և առնվազն անարդար կլինի անտեսել տարատեսակ դժվարությունների մեջ իրենց հայկական ծագման հիշողությունը պահպանած մարդկանց: Անհրաժեշտ է շեշտել նաև, որ իսլամացված հայ տերմինը մեզ համար ավելի շատ նրանց՝ ներկայիս իրավաբանական կարգավիճակը բնութագրող անվանումն է։ 

Պայմանականորեն իսլամացված հայություն անվանված տարբեր խմբերի հանդեպ մենք պետք է ունենանք տարբերակված վերաբերմունք և  որ ամենակարևորն է՝  սպասումներ։ Արևմտյան Հայաստանում բռնի կրոնափոխ հայության խնդիրը բազմաշերտ է, և այդ ուղղությամբ կատարվող ուսումնասիրությունները կարևոր են, սակայն այս հարցում անհրաժեշտ և պարտադիր է որդեգրել մասնագիտական մոտեցում, հակառակ պարագայում կարող են ի հայտ գալ անցանկալի արդյունքներ։ 

Western Armenia TV-ին վերսկսում է ՝ Իսլամացված հայեր շարքը նոր ձևաչափով և նոր մոտեցմամբ;