Լրանում է ՝ Այնթապի հերոսամարտի 104-րդ տարելիցը

  • by Western Armenia, 19 Ապրիլի, 2024 in Պատմություն
38 դիտում

1920 թվականին Այնթափի ինքնապաշտպանության մասնակիցները՝ Ատուր Լեւոնյանի, Տեր Ներսես քահանա Թավոքճյանի, Ավետիս Քալեմքյախարյանի գլխավորությամբ, կազմակերպեցին Այնթափի հերոսական ինքնապաշտպանությունը:

Ապրիլից  Այնթապի թաղերը և փողոցները փակվեցին պատնեշներով, պատրաստված ծրագրի համաձայն: Իրենց հայրերի, ամուսինների և զավակների կողքին` հայ կանայք, դեռատի տղաներն ու մատղաշ աղջիկները քար ու ջուր էին կրում պատնեշների շինության աշխատանքի համար: Այնթապցի կնոջ անձնվիրությունը հայ ժողովրդի պատմության պատվաբեր էջերից մեկն է կազմում:

Ճակատագրական եղան կռվի առաջին ութ օրերը : Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին բազմաթիվ անգամներ: Սակայն բախվելով հայ մարտիկների  ընդդիմությանը` փախուստի դիմեցին մեծ կորուստներով: Այնթապցիների հակահարձակումները սակայն, առաջին իսկ գրոհից պսակվեցին հաջողություններով, որովհետև «Մահ կամ Ազատություն»  նշանաբառով ճակատ իջնող ու զենք վերցնող այնթապցի հայը արհամարեց մահը և ուխտեց իր արյան գնով փրկել հայի պատիվը: Անկարելի էր չհիանալ այնթապցի հայ կտրիճների քաջությամբ և կորովով: Այդ ութ օրվա ընթացքում այնթապցիները  գրավեցին կարևոր դիրքեր նահանջի մատնելով թշնամուն:

Կայծակնային հաջողությունների առաջին շրջանում սահմռկած թուրքերը դիմեցին նենգամտության: Իրենց կրկնակի դիմումների հիման վրա հաշտության բանակցություններ սկսվեցին: