Կաշառում էին ԽՍՀՄ գիտնականներին, և հօգուտ Բաքվի պատմություն էր ստեղծվում․ Ինչպե՞ս գետնի երեսից ջնջվեցին Ջուղայի խաչքարերը-

  • by WesternArmenia, 12 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
297 դիտում

Ջուղա․ հայկական մշակույթի լռեցված վկան

Ջուղան միջնադարյան Հայաստանի նշանավոր առևտրական և մշակութային կենտրոններից էր։ Սակայն 1604–1605 թվականներին Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթը ծանր հարված հասցրեց քաղաքի հայ բնակչությանը։

Հայագետ և նախիջևանագետ Արգամ Այվազյանի վկայությամբ՝ Ջուղան հայտնի էր իր եկեղեցիներով, գրչության արվեստով և շուրջ 10 հազար եզակի խաչքարերով։ Սակայն 1998–2006 թվականներին Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ավերման հետևանքով Ջուղայի խաչքարային ժառանգությունը ոչնչացվեց։

Այսօր հայկական մշակույթի այդ բացառիկ վկայություններից պահպանվել են հիմնականում լուսանկարներն ու ուսումնասիրությունները։ Արգամ Այվազյանը կարևորում է պատմական հիշողության պահպանումը և երիտասարդ սերնդի՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում ներգրավումը։