1911 թվականին Սալոնիկում հրատարակվող հունական «Մակեդոնիա» թերթը ներկայացրել է Օսմանյան կայսրության հայկական բնակչության ծանր վիճակը։ Թերթի հրապարակման համաձայն՝ Վանի և հարակից շրջանների հայերը ենթարկվում էին քրդական ավազակախմբերի հարձակումներին, հողերի բռնագրավմանն ու մշտական սպառնալիքներին։
Հոդվածում նշվում է, որ իշխանությունները ոչ միայն չեն կանխել բռնությունները, այլ հաճախ անտարբեր են մնացել տեղի ունեցողի նկատմամբ։ Վանի հայ մետրոպոլիտը Պատրիարքարան ուղարկած հեռագրում ահազանգել էր, որ զինված խմբերը հարձակվում են գյուղերի և դաշտերում աշխատող քրիստոնյաների վրա, ինչի հետևանքով բնակիչները վախից փակվել էին իրենց տներում։
Թերթը նաև գրում է, որ հայերի շրջանում աճում էր Ռուս ուղղափառությունը ընդունելու միտումը՝ որպես պաշտպանության և փրկության միջոց։ Միևնույն ժամանակ բազմաթիվ հայեր օգնություն և արտագաղթի հնարավորություն էին խնդրում՝ փորձելով հեռանալ անապահով ու ճնշված պայմաններից։
Այս հրապարակումը ևս մեկ պատմական վկայություն է այն մթնոլորտի մասին, որը տիրում էր Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից մի քանի տարի առաջ։
